Թուրքիայի տարածքում գտնվող 500 հազար սիրիացի փախստական կվերաբնակեցվի ԵՄ-ում
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունն ու Թուրքիան կնքել են համաձայնագիր, որի համաձայն, շուրջ 500 հազար սիրիացի փախստական կվերաբնակեցվի ԵՄ-ում, հայտնում է Reuters-ը:
Օրբանը նշել է, որ նման պայմանավորվածության մասին կհայտարարվի ընթացիկ շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունգարիայի վարչապետը հայտարարել էր ԵՄ-ի հիմնարար համաձայնագրերի փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ միգրացիոն խնդրի լուծման համար: