Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Դեկտեմբերի 3-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով:Դեկտեմբերի 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: 4-ին, 6-ին առավելապես արևելյան շրջաններում, 5-ին շրջանների մեծ մասում ձյան տեսքով տեղումները կպահպանվեն, սակայն կդիտվի նրանց ինտենսիվության զգալի նվազում:
Դեկտեմբերի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ, 3-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում`
Դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 4-ին, 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն:
Երևանի դեկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 15.30C (1983թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.50C (1999թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 2.20C: