Բաժիններ՝

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

Վաշինգտոնը մտադիր է Ռուսաստանի նկատմամբ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանել, սակայն դեռ այդ մասին որոշում չի կայացրել:

Վաշինգտոնը համարում է, որ Մոսկվան խախտել է «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը, գրում է vesti.ru-ն:

«Մենք շարունակում ենք դիտարկել տնտեսական միջոցառումները՝ կապված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի հետ, սակայն տվյալ պահին մենք դեռ որոշում չենք կայացրել»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների ու միջազգային անվտանգության վերահսկողության հարցերով տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:
Միաժամանակ, ըստ Ռոուզ Գետեմյուլլերի, այդ պատժամիջոցները «չափազանց անարդյունավետ» են:

ԱՄՆ-ը բազմիցս սպառնացել է տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը խախտելու համար, սակայն ոչ մի որոշում այդպես էլ չի կայացվել, ինչը հարուցում է հանրապետականների դժգոհությունը:

Վաշինգտոնը պնդում է պայմանագիրը պահպանելու անհրաժեշտության վրա, որն ապահովում է ԱՄՆ-ի ու ողջ աշխարհի անվտանգությունը:

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրն ստորագրվել է ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև 1987 թվականին: Դրա համաձայն՝ կողմերը պարտավորվում են ամբողջությամբ ոչնչացնել իրենց փոքր ու միջին հեռահարության հրթիռները:

Ավելի վաղ ԱՄՆ-ը Եվրամիության հետ տնտեսական պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս