Թուրքիան առանց ռուսական գազի չի կորի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ իր երկիրը չի կորի Ռուսաստանից գազամատակարարման դադարեցման դեպքում, հայտնում է Haberturk հեռուստաալիքը:
«Հայտնի է, թե մենք երբ ենք գազը մեզ համար բացահայտել: Այս ազգը սովոր է տառապանքների: Ու խոսքն ամենևին էլ այն մասին չէ, որ մենք կկորենք առանց ռուսական գազի: Ես արդեն ասել եմ, որ բացի Ռուսաստանից, մենք գնում ենք գազ բազմաթիվ այլ երկրներից: Աստծո օգնությամբ մենք կհաղթահարենք խնդիրները»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը կասեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի ու «Ակկույու» ատոմակայանի շինարարության վերաբերյալ: