Ոստիկանները հայտնաբերել են խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համլետ Խ.-ին, ով նոյեմբերի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
Նա հանձնվել է Մաշտոցի բաժնի ծառայողներին: