Ասադը պատրաստ է լքել նախագահի պաշտոնը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե սիրիացիները չքվեարկեն իր օգտին ընտրությունների ժամանակ, սակայն հիմա չի լքի իր պաշտոնը, հայտնում է RIA Novosti-ն:
«Իհարկե, հիմա, պատերազմի թեժ պահին, ես չեմ կարող ասել, թե ինչ-որ պատճառով լքում եմ իմ պաշտոնը, հակառակ դեպքում ես կդառնամ դավաճան: Սակայն երբ կգա ընտրությունների հերթը, թող սիրիացի ժողովուրդը անձամբ որոշում կկայացնի:
Կցանկանա՞ն ինձ տեսնել նախագահի պաշտոնին, ես հաճույքով կմնամ, չեն ցանկանա՝ հաճույքով կհեռանամ: Դրա հետ կապված խնդիր չունեմ»,- ասել է Ասադը: