«Ոչ»-ի համատեղ շտաբի հայտարարությունը

Երեկ, դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» միավորման հրավիրված խաղաղ հանրահավաքը մի քանի արձանագրումների առիթ է տալիս։

Իշխանությունն այս անգամ էլ դիմեց հանրահավաքը խոչընդոտելու իր հին ու խայտառակ մեթոդներին։

Մասնավորապես, օրվա ընթացքում կանգնեցվեց մարզերից դեպի Երեւան հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մի քանի անգամ խոչընդոտվել է օրվա բուն քաղաքական ակցիան։ Հատկապես հիմա, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին, հանրաքվեից ընդամենը 4-5 օր առաջ, կոպտորեն խախտվում է մարդու հիմնարար առնվազն երկու սահմանադրական իրավունք՝ ազատ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքները։ Եվ ամոթալի այս վարքագծի դրեւորումից հետո վարչախումբը դեռ հույս ունի, թե Սահմանադրությունը փոխելու իր նախաձեռնությանը որեւէ մեկը կարող է դրակա՞ն վերաբերել։ Իր այսօրինակ քայլերով ռեժիմն, ակամա, ամենազորեղ փաստարկներն է տալիս հանրությանը՝ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամաս գնալու եւ «ՈՉ» ասելու Սահմանադրությունը փոխել նախաձեռնած սահմանադրախախտ իշխանությանը։

«Ոչ»-ի համատեղ շտաբ
02.12.2015

Տեսանյութեր

Լրահոս