«Կինգ Դելյուքսի» տրանսպորտային միջոցներն ունեցել են վերազինման և անսարքության վերացման խնդիրներ
«Կինգ Դելյուքս» ընկերության տնօրինությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված լրատվամիջոցներում տեղ գտած այն տեղեկությունների հետ, թե «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ն դադարեցրել է իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցների աշխատանքը ոստիկանության հրահանգով: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այսօր առավոտյան որոշ լրատվական կայքերի միջոցով տարածված տեղեկությունը այն մասին, որ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Եղոյանը հայտարարել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ոստիկանության հրահանգով է դադարեցվել երթևեկությունը ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Երթևեկությունը մեր սեփական նախաձեռնությամբ է դադարեցվել, կազմակերպության տրանսպորտային միջոցները ունեցել են վերազինման և անսարքության վերացման խնդիրներ, որից ելնելով դադարեցվել է երթևեկությունը մեր ազգաբնակչությանը վաղվա օրը ավելի անվտանգ սպասարկելու համար:
Ավելին «Կինգ Դելյուքս» ՍՊԸ անկախ կազմակերպություն է և չի ենթարկվում որևէ հրահանգի:
Խնդրում ենք բոլոր լրատվամիջոցներին վերանայել իրենց հրապարակումները»: