Առաքել Միրզոյանը՝ «անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին», այսօր անդամակցեց ՀՀԿ-ին
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/Araqel.jpg)
Առաքել Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես` Առաքել Միրզոյանս, անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր` դեկտեմբերի 1-ին, ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը` լիահույս, որ իմ համեստ ներկայությամբ կօգնեմ հայրենիքիս,կմասնակցեմ ժողովրդիս երազանքները իրագործելու արդար գործին»: