Վրաստանի պաշտպանության նախարարը վաղը կայցելի Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/vrastan.jpg)
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարության կայքին:
Այցի շրջանակում Խիդաշելին կայցելի Ադրբեջանի պաշտպանության նախարարություն:
Այցը կշարունակվի մինչև դեկտեմբերի 3-ը: