Մոսկվայում ձյունը դարձել է մի քանի կիլոմետրանոց խցանումների պատճառ
Ռուսաստանի մայրաքաղաքում ուժեղ ձյուն է տեղում: Հաղորդվում է, որ Մոսկվայում ձյունը տեղում է նոյեմբերի 29-ի գիշերվանից:
Դեկտեմբերի 1-ի առավոտյան ավտոմեքենաների երթևեկությունը դժվարացել է, առաջացել են տասնյակ կիլոմետրերի հասնող խցանումներ, հայտնում է APA-ն:
Խցանումներ են առաջացել Մոսկվայի գրեթե բոլոր մայրուղիներին: Խաղաղության, Վոլոկոլամսկի ու Շելկովսկի մայրուղիներին վարորդները խցանման մեջ 2-3 ժամ են անցկացնում:
Տրանսպորտի դեպարտամենտի տեղեկությամբ՝ Մոսկվայում օդի ջերմաստիճանը -1 է, տեղում է ձյուն:
Ճանապարհներին աշխատում է 7500 միավոր ձյունամաքրիչ մեքենա:
Հիդրոօթերևութաբանական ծառայության տվյալով՝ Մոսկվայի փողոցներում ձյան հաստությունը 7-9 սմ է: