
Առեղծվածային դեպք Գեղարքունիքի մարզում. որդին հայտնաբերել է հոր դին. մահացածը բենզալցակայանի սեփականատեր էր. shamshyan.com

Այսօր` օգոստոսի 30-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Գեղհովիտ ճանապարհին տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղհովիտ գյուղի բնակիչ 60-ամյա Դավիթ Դավթյանն էր, իսկ նրան հայտնաբերել է որդին Վահագը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Դ. Դավթյանը իրենց գյուղում ունի սեփական բենզալցակայան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: