Եղանակը՝ առաջիկա օրերին
![](https://168.am/wp-content/uploads/2014/03/exanak3.jpg)
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 30-31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 3-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 30-31-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ արագությամբ: