Բաժիններ՝

Փոթորիկը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Կարիբյան կղզիներում գտնվող պետությունը

Տրոպիկական «Էրիկա» փոթորկի հետևանքով, որը պատուհասել է Կարիբյան ավազանի մի շարք երկրներ, Դոմինիկա կղզում զոհվել է նվազագույնը 20 մարդ, ևս 31 մարդ անհետ կորել է, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի իշխանություններին:

Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտայի խոսքով՝ կղզու զարգացումը հասցված վնասի հետևանքով մոտ 20 տարով հետ է գնացել: «Ավերածությունների աստիճանը ահռելի է: Դա ավելի վատ է, քան սպասվում էր»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ոչնչացվել են հարյուրավոր տներ, կամուրջներ ու ճանապարհներ:

«Մենք փաստացի նորից պետք է կառուցենք Դոմինիկան»,- ասել է վարչապետը՝ տեղի ունեցածն անվանելով «ազգային ողբերգություն»: Կղզու օդանավակայանները դեռ փակ են, իշխանություններին դեռ չի հաջողվել հասնել մի շարք բնակավայրերի:

Հայիթիում ու Դոմինիկյան Հանրապետությունում աղետը արմատախիլ է արել ծառեր ու էլեկտրասյուներ: ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նահանգապետ Ռիք Սքոթը նահանգում հայտարարել է արտակարգ դրություն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ փոթսրկի պատճառով տարհանվել է Դոմինիկյան Հանրապետության ավելի քան 7,3 հազար բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս