Եգիպտոսում ԴԱԻՇ-ի 12 զինյալ մահապատժի է դատապարտվել
Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել ԴԱԻՇ-ի 12 զինյալի, ովքեր հարձակումներ էին պլանավորել ոստիկանության ու զինվորականների դեմ:
Ինչպես հայտնում է AFP-ն, հղում կատարելով դատական պաշտոնատար անձանց, 6 դատապարտյալ գտնվում է ճաղերի հետևում, իսկ մյուսները դեռ ազատության մեջ են: Դատապարտյալները խոստովանել են, որ ԴԱԻՇ-ի անդամներ են ու ծրագրում էին հարձակումներ եգիպտացի զինծառայողների ու ոստիկանների վրա:
Դատավճիռները կհաստատվեն կամ կմեղմացվեն հավելյալ դատական նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին Եգիպտոսի հյուսիսում գտնվող Շարքիա նահանգում, հայտնել է դատարանի աշխատակիցը: