Թուրքիան համաձայնեցրել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի իր մասնակցության պայմանները
ԱՄՆ-ն ու Թուրքիան համաձայնեցրել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ պայքարի համաձայնագրի պայմանները, որոնց համաձայն՝ թուրքական ռազմական ինքնաթիռները պետք է մասնակցեն կոալիցիայի երկրների ավիահարվածներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պենտագոնի պաշտանական ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ թուրքական ինքնաթիռները մոտ ժամանակներս ձեռնամուխ կլինեն մարտական առաջադրանքների կատարմանը:
Կուկը նաև հայտնել է, որ տվյալ համաձայնագիրը կարևոր քայլ է ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Ներկայում քննարկումներ են ընթանում համագործակցության ընդլայնման ուղղությամբ: