Ծիծեռնակաբերդի կազինոյում ռուլետկայի 19 և 15 թվերը սև կլինեն, իսկ դիլերները՝ ազգային տարազներով. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու, կազինո լինելու է մի քիչ ավելի հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին:

«ՉԻ». Արման Գալուստիչը երեւի գլխի չի ընկել, որ հասարակությունը վրդովվել էր ոչ թե այն պատճառով, որ Մարզահամերգային համալիրում կազինո է լինելու, այլ որովհետեւ այդ կազինոն լինելու է Ծիծեռնակաբերդի տարածքում: Իսկ մատնանշած «կառուցապատվող տարածքն», ի դեպ, նույնպես Ծիծեռնակաբերդի տարածքում է:

Բայց մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ իշխանություններին միայն փողն է հետաքրքրում, եւ նրանք չեն հարգում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին՝ այնքան հայեցի են, որ կարելի է վստահ լինել՝ կառուցվելիք կազինոյի պտուտախաղի (ռուլետկա) 19 եւ 15 թվերը միայն սեւ կլինեն: Իսկ դիլերները, հասկանալի է, կլինեն բացառապես ազգային տարազներով: Վերջին հաշվով՝ կազինոն ընտանեկան հանգստի համար է նախատեսված»:

Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ իշխանության» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս