Ռուսաստանում կեղծ փաստաթղթերով ճանապարհորդող 5 ադրբեջանցի է ձերբակալվել
Մոսկվայից Նորիլսկ ուղևորվող 5 ադրբեջանցի է ձերբակալվել օդանավակայանում կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարության Սիբիրի մարզային վարչությանը::
Նորիլսկ այցելելու նպատակով վերջիններիս ներկայացրած փաստաթղթերը տրանսպորտային ոստիկանության աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացրել: Անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերը կեղծ են եղել:
Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Վերջիններիս սպառնում է մինչև 80 հազար ռուբլի տուգանք կամ մինչև 2 տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կամ 3-6 ամսով կալանավորում: