Բաժիններ՝

Լեռնային Ղարաբաղն իմ երկրորդ տունն է. Գերման Ստերլիգով

Ռուս գործարար, ներկայում Լեռնային Ղարաբաղում բնակվող Գերման Ստերլիգովը «ՎԿոնտակտեի» իր էջում հերթական գրառումն է կատարել Լեռնային Ղարաբաղի մասին:

Գործարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղը իր համար իր երկրորդ տուն է դարձել: «Ես ունեի մի տնտեսություն Մերձմոսկվայում, իսկ հիմա երկուսն ունեմ՝ մեկն էլ Ղարաբաղում: Այստեղ գործում է քարի ջրաղացս ու թոնիրը՝ հաց թխելու համար: Ամեն օր հաց ենք թխում ու այսօրվանից սկսում ենք բնական հաց վաճառել Շուշիում: Այնպես որ, Ղարաբաղը ես չեմ լքի: Կապրեմ երկու տնտեսությունում էլ՝ ռուսական ու ղարաբաղյան»,- գրել է Ստերլիգովը:

Գործարարը խոստովանել է, որ իր համար առաջնային տնտեսությունը Ռուսաստանում է, քանի որ այն իր հայրենիքն է, որտեղ ունի հող, անասուններ ու տուն:

«Ղարաբաղում ես դեռ հող չունեմ: Դեռ հող ստանալու հեռանկարներ չկան: Ապրում ենք կնոջս հետ հյուրանոցում՝ որպես զբոսաշրջիկներ»,- գրել է նա:

Ստերլիգովը նաև չի բացառել, որ Շուշիում, բացի ջրաղացից ու հացի արտադրությունից, բացվի նաև Ալյոնա Ստերլիգովայի մշտական մոդելային տունը:
Ստերլիգովի խոսքով՝ դա պարզ կլինի այս շաբաթ օրը Շուշիում նորաձևության ցուցադրության անցկացումից հետո:

«Եթե կանացի խելամիտ զգեստների նկատմամբ հետաքրքրությունը նկատելի լինի, ապա մեր մոդելային տունը մշտապես կաշխատի ու զգեստներ կկարի: Այնպես որ, ես Ղարաբաղից հեռանալ չեմ ցանկանում: Ինձ այստեղ շատ է դուր գալիս: Հատկապես դուր է գալիս հասարակ ու ազնիվ հայ ժողովուրդը, որից իմ ընտանիքը, բացի բարությունից ու ուրախությունից, ոչինչ չի տեսել»,- գրել է Ստերլիգովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս