Ռուսաստանում վաճառքից հանվում են արտասահմանյան լվացող միջոցները. ԶԼՄ-ներ
Ռուսական ռիթեյլերները սկսել են վաճառքից հանել արտասահմանյան լվացող միջոցները: Ինչպես գրում է «Կոմերսանտը», «Ռոսպոտրեբնադզորն» իբր թե հայտնաբերել է, որ որոշ ապրանքատեսակներ չեն համապատասխանում անվտանգության պահանջներին:
Թերթը հղում է կատարում գերատեսչության ղեկավարի նամակին, որը տարածվել է տարածքային վարչություններին դեռ հուլիսի 28-ին:
Արգելքի տակ հայտնված արտադրատեսակների թվում պարբերականը նշում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Henkel-ը, Procter & Gamble-ն ու Colgate-Palmolive-ը:
Վաճառքից հանվելու են միայն առանձին ապրանքատեսակներ, օրինակ՝ կոնդիցիոներ սպիտակեղենի համար, հեղուկ օճառ, ափսեները լվանալու հեղուկ ու այլ կենցաղային քիմիա: