Մոլդովայի քաղաքացիները Էջմիածին-Տարոնիկ ավտոճանապարհին ավտոմեքենայով շրջվել են ջրանցքը
Օգոստոսի 24-ին, ժամը 15.40-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Տարոնիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Մերսեդես E220» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E220» մակնիշի 34 QZ 087 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրանցքը (ջուր չի եղել):
Վարորդը և ուղևորները (Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ) 1989 թ. ծնված Վ. Պ.-ը, 1992 թ. ծնված Մ. Ռ.-ը և 1988 թ. ծնված Վ. Մ.-ը չեն տուժել:
Հրշեջ-փրկարարներն օգնել են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի