Պապուա-Նոր Գվինեայում 50 մարդակեր է ձերբակալվել

Պապուա-Նոր Գվինեայի ուժայինները կալանավորել են 54 գյուղաբնակի, ում կասկածում են կանիբալիզմի (մարդակերության) ու գաղտնի կրոնական ծիսակատարությունների մասնակցելու մեջ, հայտնում է National թերթը:
Խուզարկության անցկացման վայրը գտնվում է Ֆլայ գետի մերձակայքում: Վերջին 6 տարում՝ սկսած 2009-ից, այդտեղից մշտապես տեղեկություններ են գալիս այդտեղ տիրող անօրինականության մասին:

Խոսքն առաջին հերթին՝ կենցաղային կանիբալիզմի ու կրոնական մութ ծիսակատարությունների մասին է, որը ենթադրում է գլխատումներ ու հյուղակներ հրդեհել:

Օգոստոսւ 14-ին սկսված օպերացիային մասնակցում է 35 զինծառայող ու ոստիկան:
Օպերացիան անցկացվում է երկու առափնյա գյուղերու, որոնք արտաքին աշխարհից կտրված են տասնամյակներով:

Տեսանյութեր

Լրահոս