Մահվան ելքով վթար` Սյունիքում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում պարզելու՝ մահվան պատճառ հանդիսացած Մեղրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հանգամանքները:

Նախնական տվյալներով` 2015թ. օգոստոսի 20-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Ա.Գրիգորյանի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 195-րդ կմ հատվածում բախվել է Ա.Կարապետյանի վարած «Զիլ 43141» մակնիշի ի ավտոմեքենայի հետնամասին, որի հետևանքով Ա.Գրիգորյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ վերջինիս ավտոմեքենայի ուղևոր 62-ամյա Ժ.Ավանեսյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31