Քլունիին թույլատրել են տեսախցիկներ տեղադրել իր անգլիական կալվածքում
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին թույլտվություն է ստացել տեղադրել 18 տեսահսկման սարքեր Լոնդոնից արևմուտք ընկած իր անգլիական կալվածքում:
Դերասանն ու նրա կինը որոշել էին տեսահսկման սարքեր տեղադրել 10 մլն ֆունտ սթեռլինգ (մոտ 16 մլն դոլար) արժողությամբ Սոննինգ Այ կոչվող գյուղի իրենց առանձնատան մերձակայքում:
Սկզբում գյուղական համայնքը դեմ էր դուրս եկել ամուսինների պլաններին՝ անհանգստություն հայտնելով տեսահսկման սարքերի բարձր սյուներին տեղադրված տեսախցիկների տեղադրման առնչությամբ՝ դա բացատելով իրենց անձնական կյանք ներխուժելու փաստով: Սակայն երբ ամուսինները համաձայնել էին դրանք տեղադրել ավելի ցածր բարձրության վրա, առարկությունները հանվել էին:
Տեսահսկման սարքերի թույլտվությունը Հարավային Օքսֆորդշիրի շրջանային խորհուրդը տվել էր այն բանից հետո, երբ որոշվել էր, որ դրանց տեղադրումը չի վնասի պետության հովանու ներքո գտնվող շինության ճարտարապետական ու պատմական կերպարին:
Կալվածքը գտնվում է Թեմզաի ափին՝ Լոնդոնից մոտ 30 կմ հեռավորության վրա:
Դերասանը այն ձեռք էր բերել 2014թ. վերջին: