Բաժիններ՝

Լիբանանի վարչապետը խոստացել է պատժել ոստիկանությանը ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու համար

Լիբանանի վարչապետը խոստացել է պատժել ոստիկանությանը, որը ցուցարարների նկատմամբ բռնի ուժ է կիրառել: Վերջիններս պահանջում էին մայրաքաղաք Բեյրութի փողոցներից հավաքել աղբը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Թաման Սալամը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ ուղղված ոստիկանության դեմ այն բանից հետո, երբ Բեյրութում իրավապահները օդ են կրակել, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ կիրառել ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ:

Լիբանանի վարչապետը ընդգծել է, որ պատրաստ է լսել ցուցարարներին՝ խոստովանելով, որ արդեն մեկ ամիս շարունակվող ճգնաժամը, որը հարուցվել է երկրում խոշորագույն աղբավայրի փակմամբ, մեծ խնդրի մաս է, որը Սալամը անվանել է «քաղաքական աղբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս