Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է երկրում բոլոր ներգաղթյալներին ապաստանելու անհնարինության մասին
Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրում չկան անհրաժեշտ ռեսուրսներ բոլոր փախստականներին ընդունելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի արտգործնախարար Նիկոլա Պոպոսկիին:
«Վերջին օրերին տեղի է ունեցել ներգաղթյալների թվի կտրուկ ավելացում, խոսքն օրական 3-3,5 հազար մարդու մասին է»,- ասել է Պոպոսկին:
Նախարարը հավելել է, որ ներգաղթյալների թվի ավելացման հետևանքով երկիրը ստիպված է ուժեղացնել հսկողությունը սահմանին: