Սերժ Սարգսյանը մերժել է Ռուբեն Վարդանյանին և Արա Աբրահամյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ՀՀ կառավարման համակարգը դարձնել խորհրդարանական և նախագահին օժտել միայն սիմվոլիկ դերով, մի քանի խմբեր են եղել Սերժ Սարգսյանի մոտ՝ ապագա նախագահի թեկնածուների առաջարկներով։

Մեր աղբյուրները նշում են, որ առաջադրվել են մասնավորապես Ռուբեն Վարդանյանի, Արա Աբրահամյանի թեկնածությունները։ Տրամաբանությունը հուշում է, որ վերջիններս առնվազն տեղյակ են եղել և քաջալերել են այդպիսի առաքելությունը։ Սահմանադրական փոփոխությունների տեքստում, սակայն, գրված է, որ հանրապետության նախագահ կարող է լինել վերջին յոթ տարում մշտապես Հայաստանում բնակվող միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Տեքստի այս տարբերակը նշանակում է, որ Սերժ Սարգսյանը անուղղակիորեն մերժում է Ռ. Վարդանյանի և Ա. Աբրահամյանի թեկնածությունները, որովհետև նրանք, որքան հայտնի է, նաև Ռուսաստանի քաղաքացի են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31