Բաժիններ՝

Սկանդալ Հռոմում. հայտնի մաֆիոզիին թաղել են աներևակայելի ճոխությամբ ու «Կնքահայրը» ֆիլմի երաժշտության ներքո

Հռոմում հայտնի մաֆիոզիի շքեղ թաղումը երկրում վրդվմունքի ալիք է բարձրացրել: 65-ամյա Վիտորիո Կասամոնիկային վերջին հրաժեշտն են տվել աներևակայելի ճոխությամբ ու «Կնքահայրը» ֆիլմի երաժշտության ներքո, հայտնում է BBC-ն:

Հանգուցյալի դագաղը Հռոմի Սան Ջովաննի Բոսկո եկեղեցի են տարել կառքով, որին լծված է եղել 6 ձի, կառքին հետևել է սև լիմուզինը՝ ծաղկեպսակներով: Ուղղաթիռից թափվել են կարմիր վարդի ծաղկաթերթիկներ:

«Դուք կարողացաք գրավել Հռոմը, հերթը դրախտինն է», «Հռոմի արքա» ու նմանատիպ այլ գրություններ են զարդարել եկեղեցու դարպասների վրա ամրացված պաստառները:
Հարյուրավոր արտասվող մարդիկ են գնացել վերջին հրաժեշտը տալու Կասամոնիկային, ով, ենթադրաբար, մահացել էր քաղցկեղից:

Հոգևորականներն ասել են, թե իրենք չեն կարող վերահսկել եկեղեցու պատերից դուրս տեղի ունեցածը:
Իտալացի քաղաքական գործիչներն արդեն դատապարտել են այդ ցուցամոլությունը:
Ձախ կուսակցությունների պատգամավորները կոչ են արել Իտալիայի իշխանություններին պարզել, թե ով է թույլ տվել նման շքեղ թաղման արարողության անցկացումը:

«Նման բանը միանգամայն անթույլատրելի է դեմոկրատական պետությունում»,- ասվում է պատգամավորների հայտարարության մեջ:

Կասամոնիկա մաֆիոզ կլանին իտալական իշխանությունները մեղադրում են խարդախության, թմրանյութերի առևտրի, փողերի լվացման ու «ռեկետի» մեջ: 150821165930_mafia_funeral_624x351_reuters_640x360

150821171327_rome_funeral_2_624x351_reuters_640x360

150821171637_funeral_3_624x351_reuters_640x360

150821175032_flowers_rome_mafia_624x351_ap_640x360

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս