Քնած վիճակում 25-ամյա եղբորը կացնի մի քանի հարվածով սպանած 37-ամյա կասկածյալ մարդասպանը կալանավորվեց. shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 20-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Գոռ Սաղոյանը միջնորդություն էր ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Մեծարենց փողոցի բնակիչ, 37-ամյա Կարապետ Կարապետյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հարազատ եղբորը քնած վիճակում կացնի մի քանի հարվածով սպանելու մեջ: Դատավոր Կարեն Ֆարխոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը, և Կ. Կարապետյանը տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչ Գ. Սաղոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատահոգեբուժական, քանի որ Կ. Կարապետյանը հաշվառված է եղել հոգեբուժական կլինիկայում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: