![](/banners/BeFunky-design.jpg)
Բագրատաշենի սահմանային անցակետում հետախուզվող է բերման ենթարկվել
![](https://168.am/wp-content/uploads/2012/09/Maksaket-Bagratashen-Tavush-marz221-e1347724265181.jpg)
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել 1975 թ. ծնված Կարեն Կ.-ին, որը 2014 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ և 324 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը/ 1-ին մասի մեղադրանքներով: