Պայթյուն Կահիրեում. վիրավորների թիվը հասել է 22-ի
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/1669731.jpg)
Երեկ գիշեր Կահիրեի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել է մինչև 22 մարդ, որոնց թվում՝ 6 ոստիկան:
Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ հզոր պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում, գործի է դրվել հեռակառավարմամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել Եգիպտոսի ուժային գերատեսչություններից մեկից ոչ հեռու: Պայթյունի հետևանքով տուժել է շինության ճակատամասը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, շտապօգնությունն ու ոստիկանությունը:
Դեռ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: