Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանի ամրապնդման անհրաժեշտության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ԲելՏա»-ն:
«Այդուհանդերձ, մենք չենք թաքցնում, որ պետք է ամրապնդենք հարավային սահմանները ոչ թե այն բանի պատճառով, որ վախենում ենք ուկրաինացիներից, որ կարող է ինչ-որ մեկը հարձակվել մեզ վրա: Մենք մտավախություն ունենք, որ այն բանի հետևանքով, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, այստեղ չգան տարբեր տեսակի տարրեր, որոնք հարկավոր չեն Բելառուսին ու հատկապես, զենք»,- հայտարարել է Լուկաշենկոն՝  ընդունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ստանիսլավ Զասյային և պաշտպանության նախարար Անդրեյ Ռավկովին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելառուսն ամրապնդում է Ուկրաինայի հետ սահմանը այնտեղ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով:
Ուկրաինայի ու Բելառուսի պետական սահմանը 1084 կմ է:

Տեսանյութեր

Լրահոս