Միշել Պլատինին սպառնացել է ինձ բանտով. Զեպ Բլատեր
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 29-ին, ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների օրը:
«Պլատինին ճաշել է եղբորս հետ, նստել է նրա հետ մի սեղանի շուրջ: Նա ուղղակի ասել է. «Զեպը պետք է գնա ընտրություններից առաջ, այլ դեպքում նա կհայտնվի ճաղերից այն կողմ»:
Ասել է ՖԻՖԱ-ի նախագահը De Volkskrant-ին տված հարցազրույցի ընթացքում:
Ներկաների խոսքերով՝ Բլատերի եղբայր Պիտերը չի կարողացել պահել արցունքները Պլատինիի հետ զրույցից հետո: ՈւԵՖԱ-ին մոտ կանգնած աղբյուրն այս պատմությունն անվանել է հերյուրանք, որը նպատակ ունի ուշադրությունը շեղել ՖԻՖԱ-ի կոռուպցիոն սկանդալից: Պլատինին ինքը հրաժարվում է մեկնաբանություններ անելուց:
Մայիսի 29-ին Բլատերը վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, բայց մի քանի օր անց հրաժարական տվեց:
Շվեյցարացին կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր ընտրությունները, որը նշանակված է 2016թ. փետրվարի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը