Գերմանիայի առաջնություն, առաջին տուր. Մխիթարյանի դուբլն օգնեց Դորտմունդի «Բորուսիային» ջախջախել Մյոնհենգլադբախի «Բորուսիային» (4:0)
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսիան» ջախջախեց Մյոնհենգլադբախի «Բորուսիային» (4:0), «Բայերն» ուժեղ էր «Հոֆենհայմից» (2:1):
«Բորուսիաների» միջև հանդիպումը տեղի ունեցավ Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում և ավարտվեց 4:0 հաշվով:
15-րդ րոպեին Մարկո Ռոյսը բացեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի միջնամասում Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց երկրորդ գնդակը: Իսկ 33-րդ և 55-րդ րոպեներին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուբլ ձևակերպեց:
Առաջին տուրի հանդիպումների արդյունքները.
«Դարմշտադտ» – «Հաննովեր 96» 2:2
«Մայնց» – «Ինգոլստադտ-04» 0:1
«Վերդեր» – «Շալկե-04» 0:3
«Ակսբուրգ»- «Հերտա» 0:1
«Բայեր»- «Հոֆենհայմ-1899» 2:1
«Բորուսիա Դ»- «Բորուսիա Մ» 4:0
«Վոլֆսբուրգ»- «Այնտրախտ» 2:1
«Շտուտգարդ»- «Քյոլն» 1:3
«Բավարիա» – «Համբուրգ» 5:0
Պատրաստեց Անի Գաբուզյանը