Բաժիններ՝

Թուրքիան օգտագործում է կոալիցիոն կառավարության ձևավորման վերջին շանսը

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր բանակցություններ կանցկացնի «Ազգային շարժում» կուսակցության (MHP) շարժման ղեկավար Դովլեթ Բախչելիի հետ կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, հայտնում է Anadolu գործակալությունը, հայտնում է Trend-ը:

Ավելի վաղ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության ու «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության միջև կոալիցիոն կառավարության ձևավորման անհաջող փորձից հետո Բախչելին հայտնել էր այն մասին, որ պատրաստ է տալ իր համաձայնությունը ձևավորել կոալիցիոն կառավարություն այն դեպքում, եթե «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընդունի ազգայնական շարժման պայմանները:

«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հիմնական պայմանը այն է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չմիջամտի երկրի քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունն ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ:
Դրանից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցել էին 20 քաղաքական կուսակցություններ: Քվեարկությանը մասնակցել էր ավելի քան 53 մլն ընտրող:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն ստացել էր ընտրողների ձայների 40,9 տոկոսը, ԺՀԿ-ն՝ 25 տոկոս, «Ազգային շարժում» կուսակցությունը՝ 16,3 տոկոս, իսկ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ստացել էր ընտրողների 13,1 տոկոսի ձայնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս