Բաժիններ՝

Մահացել է ՀՓՋ հրամանատար Կարապետ Այվազյանը

Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվում, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնում մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:

Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվում, որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ Անիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ` 1963 թ. ծնված Կարապետ Այվազյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Գյումրիի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին ՀՓՋ հրամանատարը մահանում է:

***
Կարապետ Արամայիսի Այվազյանը ծնվել է 20.10.1963թ. ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում, ծառայողի ընտանիքում:

1971-1981թթ. սովորել է Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցում:
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1987-1991թթ. սովորել և ավարտել է Լենինականի մակավարժական ինստիտուտի նախնական զինվորական ուսուցման և ֆիզկուլտուրայի ֆակուլտետը:
1991-1997թթ. աշխատել է Լանջիկի միջնակարգ դպրոցում` որպես նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ:

1997-2004թթ. եղել է Անիի տարածքային զինվորական կոմիսարիատի զինվորական սեղանի պետը:

1992թ. մայիսից մինչև 1994թ. «Չաուշ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Արցախյան ազատամարտին:
(15.05-15.06.1992թ. Տաուշի շրջանի Մովսես գյուղում,
20.06-17.07.1992թ. Լաչինում,
10.06-25.09.1992թ. ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանչի գյուղում,
30.08-15.09.1992թ. Կարմիրի շրջանի Վահան գյուղում,
01.04-20.04.1993թ. ԼՂՀ Ստեփանակերտի հետախուզական վաշտում,
22.01-22.04.1994թ. ԼՂՀ, Աղդամում):
2004 թվականից եղել է ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի ՄՓՎ Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
Կարապետ Այվազյանն ամուսնացած էր և ուներ երկու որդի:

Անիի ՀՓՋ հրամանատարը փորձառու փրկարար էր, սրտացավ ու նվիրված իր գործին և ընկերներին, օժտված բարձր պատասխանատվության զգացումով: Գործընկերների խոսքերով` հերոսություն ասվածը նրա ամենօրյա աշխատանքն էր ու սովորական պարտականություն: Հրամանատարն առաջինն էր օգնության ձեռք մեկնում բոլորին և ամեն հարցում առանց խտրականության: Աշխատանքային վերջին օրն էլ, գիտակցելով մեծ խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի բարդությունը, նա դեպքի վայր է կանչում նաև հերթափոխից ազատ անձնակազմին ու անձամբ մեկնում հրդեհաշիջման:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը խոր վշտով ցավակցում է Կ. Այվազյանի հարազատներին և գործընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս