Ողբերգական ավտովթար Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կա 1 զոհ, 2 վիրավոր
Օգոստոսի 15-ին, ժամը 21.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ քարի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան հատվածի 2-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 51 MM 333 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` 1982 թ. ծնված Ա. Ղ.) և «ԲՄՎ-x5» մակնիշի 34 UA 459 (վարորդ` 1996 թ. ծնված Գ. Ա.) պետհամարանիշով ավտոմեքենան, ինչի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ժամը 01.00-ի սահմաններում մահացել է: «ԲՄՎ-x5»-ի վարորդը նույնպես հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ. նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի