Անի Երանյանը նոր մեքենա է գնելու դատավորի համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարից հետո դերասանուհի Անի Երանյանը լիովին չի ապաքինվել: Մեր տեղեկություններով, վթարից հետո Անին դեռ ուշքի չի եկել, աչքը վախեցած է, առողջական խնդիրներ եւս ունի:
Դերասանուհին այժմ սահմանափակ թվով մարդկանց հետ է շփվում, հեռախոսազանգերին չի պատասխանում, լրագրողների հետ չի ցանկանում զրուցել: Մտերիմները նշում են, թե երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի լիովին հաղթահարի այս ամենն ու նորից նստի ղեկին: Նախորդ անգամ՝ 2013-ին վթարի ենթարկվելուց հետո նրա մեքենան թեթեւակի էր վնասվել, սակայն այս անգամ լրիվ ջարդուփշուր է եղել: Բայց իր մեքենայի հարցը լուծելուց առաջ դերասանուհին նախ պետք է դատավորի մեքենայի հարցը լուծի, որին հարվածել է եւ մեծ վնաս պատճառել:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: