Չինական Տյանզցինում դարձյալ պայթյուններ են հնչել. զոհերի թիվը հասել է 85-ի
Չինաստանի Տյանցզին քաղաքում դարձյալ պայթյուններ են հնչել, ինչի հետևանքով քաղաքի կեսը պատվել է ծխով, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ինչպես նշվում է, այն պահեստում, որտեղ տեղի էին ունեցել պայթյունները, նորից հրդեհ է ծագել: Ինչպես հաղորդվում է, կարող են պայթել ավտոկայանատեղիում կանգնած մեքենաները:
Իշխանությունները տարհանել են բնակչությանը՝ պայթյունի վայրից 3 կմ շառավղով: Տարհանված գոտու հարևանությամբ վրանային ճամբար է խփվել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունների հետևանքով Տյանցզինում զոհերի թիվը հասել է մինչև 85 մարդու: Բժիշկների խոսքով՝ տուժել է ավելի քան 700 մարդ: