Բիլ Գեյթսն ավելի հարուստ է, քան Չինգիզ խանը. պատմության ամենահարուստ 10 մարդիկ
Time ամսագրի վարկածով՝ Երկրի ամենահարուստ մարդն ապրել է 700 տարի առաջ: Նախանձը վատ զգացմունք է, բայց ծանր է չնախանձել, երբ կարդում ես առաջատար պատմաբանների փորձագիտական կարծիքի վրա հիմնված՝ Time ամսագրի կողմից վերջերս կազմված ցուցակը: Այս ցուցակում են մարդկության ամբողջ պատմության մեջ ամենահարուստ 10 մարդիկ: Եվ նրանց մեջ ընդամենը մեկ հոգի է մեր ժամանակակիցը:
Առաջին հորզոնական
Մանսա Մուսա
Կյանքի տարիները. 1280-1337թթ.:
Երկիրը. Մալի:
Կարողությունը. ավելի հարուստ է, քան կարելի է նկարագրել բառերով:
Մուսան միջին դարերի Մալիի (ներկայիս Մալիի, Գվինեայի, Սենեգալի, Նիգերի և Մավրիտանիայի տարածքները) ամենահայտնի մանսան է (բարձրագույն կառավարիչ): Մալիի հարստությունը հիմնվում է ոսկու արդյունահանման վրա:
Ըստ Միչիգանի նահանգի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռուդոլֆ Վեյրի՝ Մուսայի հարստությունն այնքան մեծ էր, որ հնարավոր չէ դա բառերով նկարագրել.
«Ինչքան կարող եք շատ ոսկի պատկերացրեք և բազմապատկեք 2 անգամ, դա, թերևս, քիչ թե շատ նման կլինի Մուսայի հարստության չափին»:
Երկրորդ հորիզոնական
Օգոստոս Օկտավիանոս
Կյանքի տարիները. մ.թ.ա. 63թ. – մ.թ. 14թ.:
Երկիրը. Հռոմեական կայսրություն:
Կարողությունը. 4.6 տրիլիոն դոլար:
Օգոստոս Օկտավիանոսը հիմնել է Հռոմեական կայսրությունը, որին բաժին էր հասնում համաշխարհային ՀՆԱ-ի 25-30 տոկոսը: Ըստ Սթենֆորդի համալսարանի
պատմության պրոֆեսոր Են Մորիսի՝ Օգոստոսի անձնական կարողությունը կազմում էր կայսրության տնտեսության 1/5 մասը, որը 2014թ. չափանիշներով հավասար է 4.6 տրիլիոն դոլարի:
Երրորդ հորիզոնական
Կայսր Շեն-Ցզուն
Կյանքի տարիները. 1048-1085թթ.:
Երկիրը. Չինաստան:
Կարողությունը. կանգնած էր կայսրության գլխին, որն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 25-30 տոկոսը:
Սուն կայսրությունը, որը գոյատևել է 960-1279թթ., եղել է բոլոր ժամանակների տնտեսապես ամենահզոր պետություններից մեկը: Երկիրն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 25-30 տոկոսը:
Չորրորդ հորիզոնական
Ագբար Առաջին Մեծ
Կյանքի տարիները. 1542-1605թթ.:
Երկիրը. Մեծ մողոլների կայսրություն (Հնդկաստան):
Կարողությունը. ղեկավարել է համաշխարհային ՀՆԱ-ի 25 տոկոս ունեցող երկիր:
Մեծ մողոլների կայսրության երրորդ փադիշահ Ագբար Առաջինն ամրապնդեց դինաստիայի հզորությունը և ընդլայնեց պետության սահմանները: Իր ղեկավարման վերջին տարիներին Մեծ մողոլների կայսրությունն ընդգրկում էր Հյուսիսային և Կենտրոնական Հնդկաստանի մեծ մասը:
Հինգերորդ հորիզոնական
Իոսիֆ Ստալին
Կյանքի տարիները. 1878-1953թթ.:
Երկիրը. ԽՍՀՄ:
Կարողությունը. ամբողջական հսկողություն պետության վրա, որն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 9.6 տոկոսը:
Բացարձակ իշխանությամբ դիկտատոր, ով վերահսկում էր աշխարհի ամենախոշոր տնտեսություններից մեկը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալներով՝ 1950թ.` Ստալինի մահվանից 3 տարի առաջ, ԽՍՀՄ-ն արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի 9.5 տոկոսը, որը 2014թ. չափանիշներով կազմում է 7.5 տրիլիոն դոլար:
Վեցերորդ հորիզոնական
Էնդրյու Կարնեգի
Կյանքի տարիները. 1835-1919թթ.:
Երկիրը. ԱՄՆ:
Կարողությունը. 372 մլրդ դոլար:
Թեկուզ և «հարստություն» բառի հոմանիշ համարվում է Ռոկֆելլեր ազգանունը, իրականում պատմության ամենահարուստ ամերիկացին Էնդրյու Կարնեգին է: Շոտլանդացի էմիգրանտը, ով ամենացածրից հասել էր բիզնեսի գագաթին, 1901թ. վաճառում է իր ընկերությունը 480 մլն դոլարով, որն այն ժամանակ կազմում էր ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 21 տոկոսը, այսինքն՝ 2014թ. չափանիշներով՝ հավասար է 372 մլրդ դոլարի:
Յոթերորդ հորիզոնական
Ջոն Դ. Ռոկֆելլեր
Կյանքի տարիները. 1839-1937թթ.:
Երկիրը. ԱՄՆ:
Կարողությունը. 341 մրդ դոլար:
Ռոկֆելլերը նավթային արդյունաբերության մեջ ներդրումները սկսել է 1863թ.:
Իսկ արդեն 1880թ. նրա Standard Oil ընկերությունը վերահսկում էր Ամերիկայի նավթային արդյունաբերության 90 տոկոսը:
Ըստ մահախոսականի՝ Ռոկֆելլերի կարողությունը մահվան պահին կազմում էր 1.5 մլրդ դոլար, որը 2014թ. կուրսով հավասարազոր է 341 մլրդ դոլարի:
Ութերորդ հորիզոնական
Ալեն Շիկակարմիր
Կյանքի տարիները. 1040-1093թթ:
Երկիրը. Անգլիա:
Կարողությունը. 194 մլրդ դոլար:
Ալեն Շիկակարմիրն աչքի է ընկել Հյուսիսային Անգլիայի զավթման ժամանակ, որի ընթացքում նրա տիրապետության տակ անցան տարածքներ Յորքշիրում, ինչպես նաև եղբորը` Բրիանին պատկանող բոլոր հողերը: Նրա մահվան ժամանակ վերջինիս կարողությունը կազմում էր 11 հազար ֆունտ սթեռլինգ, որը կազմում էր Անգլիայի ՀՆԱ-ի 7 տոկոսը: 2014թ. չափանիշներով նրա կարողությունը կազմում է 194 մլրդ դոլար:
Իններրորդ հորիզոնական
Բիլ Գեյթս
Կյանքի տարիները. 1955-մեր օրերը:
Երկիրը. ԱՄՆ:
Կարողությունը. 78.9 մլրդ դոլար:
Շատ ավելի հեշտ է հաշվել մեր օրերում ապրող միլիարդատիրոջ կարողությունը, քան ինչ-որ խանի, ով ապրել է 800 տարի առաջ: Forbes-ը ամեն տարի ներկայացնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը, ըստ որի՝ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը կազմում է 78.9 մլրդ դոլար:
Տասներորդ հորիզոնական
Չինգիզ խան
Կյանքի տարիները. 1162-1227թթ.:
Երկիրը. Մոնղոլական կայսրություն:
Կարողությունը. շատ մեծ քանակության հողեր, առանձնահատուկ ուրիշ ոչինչ:
Բոլոր ժամանակների ամենանշանավոր զինվորական ղեկավարներից մեկը` Չինգիզ Խանը, վերահսկում էր Մոնղոլական կայսրությունը, որը տարածվում էր Չինաստանից մինչև Եվրոպա: Չնայած իր ամբողջ իշխանությանը, նա երբեք չէր ձգտում ավելացնել իր հարստությունը, և առատաձեռնությունը խանի «մենեջերական» առանցքային սկզբունքներից մեկն էր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը