Սոցփաթեթի շուրջ 43.5 հազար շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկական քննություն

Հաջողությամբ շարունակվում է 2015 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական շահառուների համար կանխարգելիչ բժշկական քննության ծրագիրը: 2015թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում սոցիալական փաթեթի 43 հազար 486 շահառու արդեն անցել է կանխարգելիչ բժշկական քննություն, ինչը կազմում է շահառուների ընդհանուր թվի շուրջ 49 տոկոսը:

Հարկ է նշել, որ նշված աշխատանքների տեմպերը հատկապես ակտիվացել են ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակից սկսած: Այսպես, միայն հուլիս ամսին ծրագրից օգտվել է 8671 շահառու կամ շուրջ 42 տոկոսով ավելի` 2015թ. առաջին երեք ամիսների նկատմամբ:

Սոցիալական փաթեթի նոր բաղադրիչի ներդրումը առողջապահության ոլորտի ընդհանուր քաղաքականության կարևոր բաղկացուցիչներից մեկն է և միտված է ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանը։

Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շահառուի տարեկան պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը շահառուների համար պարտադիր նախապայման է 2016թ. սոցիալական փաթեթի ծառայություններն ակտիվացնելու համար:

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է սոցիալական տեսահոլովակ սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի մասին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս