Emirates ավիաընկերությունը կսկսի իրականացնել աշխարհում ամենաերկար՝ 17 ժամ 35 րոպե տևողությամբ չվերթը
2016թ. փետրվարի 1-ից Emirates ընկերությունը կգործարկի աշխարհում ամենաերկար՝ Դուբայ-Պանամա ուղիղ չվերթը:
Ինչպես հայտնում է էմիրությունների The National թերթը, Դուբայից Պանամա չվերթները կիրականացվեն Boeing 777-200 LR ինքնաթիռների միջոցով, իսկ չվերթի տևողությունը կկազմի 17 ժամ և 35 րոպե: Հետադարձ չվերթը կտևի ավելի քիչ՝ 15 ժամ 45 րոպե:
Ներկայիս ամենաերկար չվերթը՝ Սիդեյից դեպի Դալլաս, կազմում է 13804 կմ: Այն ընդամենը մի քանի կիլոմետրով է քիչ Պանամայի երթուղուց:
Աշխարհի ամենաերկար ավիաչվերթների թվում Emirates-ի թռիչքը դեպի Պանամա կլինի միակը, որը չի իրականացվում ԱՄՆ օդանավակայաններից: