Մանրամասներ՝ Երասխ գյուղում տեղի ունեցած վթարից տուժածների վիճակի մասին
Արարատի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին, Երասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածներից 6-ը գտնվում է Արարատի բժշկական կենտրոնում, իսկ 1-ը հոսպիտալացվել է Վեդու բժշկական կենտրոն` տարբեր վնասվածքներով: Որևէ մեկի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում:
2 վիրավոր ծանր վիճակում տեղափոխվել է մայրաքաղաք` մեկը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը «Էրեբունի» բժշկական կենտրոններում: Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ հետազոտությունները: