Բաժիններ՝

Amnesty International-ը պահանջում է թույլատրել մարմնավաճառությունը

Դուբլինում իրավապաշտպանների խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարմնավաճառության հարցը: Amnesty International-ը դեմ է հանդես եկել ծառայությունների այդ տեսակի քրեականացմանը:

Associated Press-ը, հղում կատարելով կազմակերպության գլխավոր քարտուղարին, հայտնում է, որ մանրամասն քննարկվել է սեքսուալ ծառայություններ մատուցողների պաշտպանվածության հարցը:

Սակայն Amnesty International-ի ոչ բոլոր ստորաբաժանումներն են համաձայնել միջազգային կազմակերության առաջարկի հետ։ Շվեդ ու որոշ իրավապաշտպաններ դեմ են հանդես եկել:

AP-ը նշում է, որ նման մեղադրանքից հետո Amnesty International-ը ենթարկվել է քննադատության կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս