Բաժիններ՝

Սննդային էմբարգոն Ռուսաստանում հանգեցրել է սննդամթերքի գնաճի

Սննդամթերքի էմբարգոն Ռուսաստանում հանգեցրել է գների կտրուկ աճի ու մթերքի որակի վատացման, կարծում են ՌԴ կառավարությանը կից վերլուծական կենտրոնի փորձագետները:

Առանց ներքին մրցակցության ապահովման դրանք երկարաժամկետ հեռանկարում միայն կխորանան, կանխատեսում են փորձագետները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես ասվում է վերլուծական կենտրոնի հետազոտության մեջ, սոցիալապես նշանակալի բոլոր արտադրատեսակների գները 1 տարում թանկացել են ավելի քան 20 տոկոսով: 2015թ. մայիաին տավարի միսը թանկացել է 23%-ով՝ համեմատած 2014 թ. մայիսի հետ, խոզի միսը՝ 22%-ով, պանիրը՝ 20%-ով, սառեցված ձուկը՝ 38%-ով, գազարը՝ 39%-ով, խնձորները՝ 37%-ով, հատիկավորներն ու ընդեղենները՝ համապատասխանաբար 49,2%-ով:

Զեկույցի հեղինակները նշել են նաև, որ սննդային պատժամիջոցները խթանում են ռուսական արտադրողներին, սակայն ներկայում ռուսական արտադրության ապրանքատեսակների իրացումը կետային բնույթ է կրում:
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ռուսաստանը հրաման արձակեց ոչնչացնել պատժամիջոցային ապրանքատեսակները: Առաջին խմբաքանակը ոչնչացվել է օգոստոսի 6-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս