Բաժիններ՝

Ղրղըզստանը պաշտոնապես անդամակցեց Եվրասիական միությանը

Ղրղըզստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս մասին հայտարարել են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ու Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

ԵՄՏ-ին միանալու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ղրղըզստանի ու Ղազախստանի սահմանին՝ «Ակ-Ժոլ» հսկիչ-անցագրային կետում, ինչից հետո մաքսային սահմանափակումները Ղրղըզստանի ու ԵՏՄ երկրների միջև հանվել են:

Ղրղըզստանի տարածքում ուժի մեջ է մտել միասնական մաքսային սակագինը, ինչպես նաև մաքսային միության սահմանած տեխնիկական ռեգլամետը ապրանքների միասնական պահանջների վերաբերյալ:

Ռուսաստանում հանվել են բոլոր սահմանափակումները ղրղըզ աշխատանքային միգրանտներին աշխատանքի վերցնելու համար:

Ղրղըզստանի քաղաքացիներն այսուհետ կազատվեն երկիր մուտք գործելու դեպքեւմ մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես գրանցվելու անհրաժեշտությունից, ղրղըզական կրթական փաստաթղթերը կճանաչվեն ԵՏՄ անդամ երկրներներում:

Ներկայում Ռուսաստանում է գտնվում մոտ 500 հազար աշխատանքային միգրանտ Ղրղըզստանից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս