Տաջիկստանի նախկին նախարարը դատապարտվել է 29 տարվա ազատազրկման
Դուշանբեում ավարտվել է հայտնի գործարար, երկրի արդյունաբերության ու էներգետիկայի նախկին նախարար Զաիդ Սայիդովի դեմ հարուցված դատական գործը: Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դատարանը Սաիդովին մեղավոր է ճանաչել Տաջիկստանի Քրեական օրենսգրքի 6 հոդվածի համաձայն, այդ թվում՝ անօրիանական եկամուտների ստացում, փողերի լվացում, պաշտոնական լիազորությունների չարաշահում:
Ավելի վաղ Զայիդ Սաիդովը դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման բռնաբարության, բազմակնության, կաշառակերության, խաբեբայության մեղադրանքով:
Սաիդովը գործը երկրում ամենաաղմկահարույց դատական գործընթացներից էր: Անձամբ մեղադրյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները՝ դրանք անվանելով «պատվիրված ու քաղաքական»:
Երկու գործերի հետևանքով նա, ընդհանուր առմամբ, ճաղերի հետևում կանցկացնի 29 տարի: