Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ հյուպատոսության վրա կրակ բացած կինը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, ով առնչություն է ունեցել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակմանը, հայտնում է Daily Sabah-ը:
Երկրորդ կասկածյալի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
Ինչպես նշվում է, շրջանը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, շրջապատված է:
Ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացնում կրակ բացած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլում երկու անհայտ անձ հարձակում է գործել ԱՄՆ հյուպատոսության վրա: