Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը կատարել է 8-ամյա աղջնակի երազանքը

Մոսկվա «Սպարտակի» պաշտոնական կայքը ներկայացրել է մի շատ հուզիչ պատմություն, որի գլխավոր դերում հայ ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն է:

Ակումբի ՝ Սամարա մեկնելուց առաջ թիմի էլեկտրոնային փոստին նամակ եկավ Ուլյանովսկում բնակվող մի ընտանիքից: Ալեքսեյն ու Ելենան, ովքեր «Սպարտակի» վաղեմի երկրպագուներն են, խնդրել էին իրականություն դարձնել իրենց 8-ամյա դստեր խնդրանքը և կազմակերպել հանդիպում աղջնակի սիրելի ֆուտբոլիստի ՝ Յուրա Մովսիսյանի հետ: Այս մասին իմանալով` Մովսիսյանը միանգամից դրական պատասխան է տվել, իսկ մոսկովյան ակումբի ղեկավարությունն էլ թույլ է տվել, որ աղջիկը ներկա գտնվի թիմի շաբաթօրյա մարզմանը:

Անգելինան մանկական ուղեղային կաթված (ДЦП) ունի: Սակայն դա չի խանգարում աղջկան երկրպագել իր սիրելի ակումբին: Ինչպես Անգելինայի հայրն է պատմում, նա արդեն հասցրել է թիմի 2 արտագնա հանդիպման մասնակցել: Օրինակ «Ռուբինի» դեմ խաղի ժամանակ նա, բոլորովին չվախենալով «Ռուբինի» երկրպագուներից, բարձրաձայն բղավում էր «Самый лучший из армян — это Юра Мовсисян»:

Աղջկա երազանքը կատարվեց, քանի որ բացի Մովսիսյանից նա հանդիպեց թիմի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի անդամներին: Վերջիններս անգամ հերթ էին կանգնել, որպեսզի նկարվեն աղջնակի հետ:

Անգելինան ամաչեց և կարմրեց, երբ տեսավ Մովսիսյանին, սակայն միանգամից հավաքեց իրեն և հագավ իր կուռքի նվիրած շապիկն ու գլխարկը:

Աղջիկը ամուր փաթաթվեց Մովսիսյանին և հաջողություն մաղթեց առաջիկա հանդիպումներում: yura1_640x960

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս