Թենիս. Մարիա Շարապովան բաց կթողնի հերթական մրցաշարը
Մարիա Շարապովան հայտարարել է, որ չի մասնակցելու «Տորոնտոյի» խոշոր մրցաշարին: Աշխարհի 2-րդ թենիսիստուհին հրաժարվել է մասնակցել մրցաշարին աջ ոտքի վնասվածքի պատճառով:
Հենց այս վնասվածքի պատճառով ռուս թենիսիստուհին խաղահրապարակ դուրս չի եկել «Ուիմբլդոնի» կիսաեզրափակչում պարտվելուց հետո:
Առայժմ հստակ տեղեկություն չկա, թե երբ Շարապովան կվերականգնվի ու կսկսի մարզվել ամբողջ ծանրաբեռնվածությամբ:
Սիրարփի Աղաբաբյան